Ermenihaber. Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը X հարթակում տարածել է ադրբեջանական հերթական անհիմն պնդումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների վերաբերյալ։
Նա հարթակում է տեղադրել լուսանկար-ինֆոգրաֆիկա, որտեղ ներկայացված են «ադրբեջանական վիճակագրական տվյալներ»:
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի հրապարակման՝ ականների հետևանքով 2020թ-ից ի վեր «տուժել է 334 մարդ, որից 65-ը մահացել է, իսկ մնացածը՝ վիրավորվել»։
Նույն հրապարակման մեջ, ադրբեջանցի պաշտոնյան նշում է, որ ականների հետևանքով 1991-ից մինչ օրս մահացել է 3413 մարդ։