Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը չպետք է մնա Ֆրանսիայի տարածքում». «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»՝ Հայաստանում Ռիմա Աբդուլ Մալակի հայտարարությունների մասին

Հոկտեմբեր 27,2023 13:27

Հոկտեմբերի 27-ին, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հայտարարություն է տարածել Ֆրանսիայի մշակույթի նախարարի կողմից Հայաստան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունների վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի մասին ֆրանսիացի պաշտոնյաների անհեթեթ հայտարարություններն այլևս ոչ մեկին չեն զարմացնում:

Այս անգամ էստաֆետն ստանձնել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը՝ հայտարարելով, որ իր երկիրն «ունի Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության արբանյակային պատկերներ և ստեղծել է տվյալների բազա:

Զրպարտություններով զբաղվելու փոխարեն ֆրանսիացի նախարարը պետք է արտահայտի իր վերաբերմունքը Հայաստանի կողմից Հայաստանում և Ադրբեջանի երբեմնի օկուպացված տարածքներում Ադրբեջանի մշակութային և պատմական հուշարձանների զանգվածային ոչնչացման վերաբերյալ»։

🔹Նշվում է, որ Ֆրանսիայի այս հայտարարությունն «ակնհայտ լկտիություն է»։ Կազմակերպությունը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը չպետք է մնա Ֆրանսիայի տարածքում, որն այդ կառույցը «քաղաքականացնում է և վարկաբեկում»:

Region monitor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031