Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես երկխոսել արեւմտահայ բանաստեղծների հետ. Գոհար Սարգսյանի ինքնատիպ նախագիծը

Հոկտեմբեր 27,2023 13:18

«Բանաստեղծական երկխօսութիւն. Բաց կանչը» մուլտիմեդիա ինստալացիոն նախագծի մաս է կազմում, որի նպատակն է ժամանակակից արվեստի մեթոդներով ստեղծել բանաստեղծական մի տարածություն, որտեղ հանդիսատեսը կկարողանա առանձնանալ եւ ստեղծագործել՝ բացելով իր ներքին պոետիկ ոգին կամ տարածությունը: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի մեծ ներքին ստեղծագործական հնարավորություններ: Այնպես որ՝ համապատասխան տրամադրության եւ տարածության պարագայում մարդը շատ արագ երկխոսության մեջ կմտնի»,-Aravot.am-ի հետ զրույցում ինքնատիպ նախագիծն այսպես ներկայացրեց արվեստագետ, նկարիչ Գոհար Սարգսյանը: Նախագիծն իրականացվում է Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության օժանդակությամբ։

Արվեստագետը նախագծի միջոցով առաջարկում է երկխոսության մեջ մտնել արեւմտահայ բանաստեղծների հետ, որոնց գեղեցիկ, ինքնատիպ լեզուն եւ խոսքը, նրա համոզմամբ, կոգեւորեն մասնակիցներին՝ առաջարկելով ազատ ստեղծագործական մթնոլորտ: «Այս փուլում մասնակիցները ոչ մի սահմանափակում չունեն, կարող են մասնակցել աշխարհի բոլոր հայերը՝ անկախ տարիքից: Միակ պայմանն այն է, որ պետք է փորձեն բանաստեղծությունները շարունակել արեւմտահայերենով՝ չվախենալով սխալներից: «Բաց կանչ»-ի ավարտից հետո լավագույն 7 մասնակիցներ կընտրվեն, կձայնագրվեն, ինչը կտեղադրվի ինստալացիոն բանաստեղծական խցիկի մեջ, որն էլ հանրության առաջ բաց կլինի 2024թ գարնանը՝ Հայաստանի ազգային գրադարանում, անհատական ցուցահանդեսի ընթացքում»,-հավելեց արվեստագետը:

Գոհար Սարգսյանն ընդգծում է. «Այս դժվար ժամանակներում ավելի եմ կարեւորում մասնակցությունը նման նախագծին, որովհետեւ իմ համոզմամբ՝ հայ ազգի ուժը ստեղծագործելու մեջ է, եւ թշնամիների դեմ պայքարելու համար պետք է մեր ստեղծագործական ուժերն արթուն պահենք»:

Ի դեպ, բանաստեղծական խցիկ ասվածը նորույթ է, այն առաջարկելու է ինտերակտիվ խաղեր, հանձնարարություններ, որպեսզի արվեստագետի ձեւակերպմամբ՝ մարդը բացի բացի իր ստեղծագործական, ոգին, եւ ստեղծվի բացարձակ պոետիկ տարածություն:

Մեր զրուցակիցը նշեց, որ բանաստեղծությունները հետեւյալ տրամաբանությամբ են ընտրվել՝ դրանք թեմաներ են, որոնք կհետաքրքրեն մարդկանց եւ բացի դրանից՝ հեշտ կլինի դրանք արեւմտահայերենով շարունակելը: Օրինակ, իրեն սրտամոտ է Վահան Զանոյանի «Պահեր Ճանապարհէն»-ը, որն անչափ սրտառուչ է եւ հեշտ է շարունակելը կամ Հերանուշ Արշակյանի «Կապույտը»: Կամ թեկուզ Հարություն Բերբերյանի սիրո մասին բանաստեղծությունը. «Հեշտ է շարունակելը, այնտեղ բառեր կան՝ կրակ ես, կյանք ես, խռովք հրաշք ես եւ տառապանք ես …կարելի է անվերջ շարունակել: Ամեն մեկը կարող է ներկայացնել իր սիրո փորձառությունը , մտքերը շարունակել՝ առանց կաշկանդվելու, փորձելով դա անել արեւմտահայերեն, որը հաստատ դժվար չէ»,-ասում է Գոհար Սարգսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031