Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգային գործընկերներիս հետ հանդիպումներում շարունակելու եմ բարձրաձայնել Արթուր Չախոյանի իրավունքների պաշտպանության խնդիրը. Թովմասյան

Հոկտեմբեր 27,2023 12:10

Օրերս խորհրդարանում ընդունել եմ հասարակական ակտիվ գործունեություն ծավալող Արթուր Չախոյանին, որը շարունակում է իր պայքարը կոռուպցիայի դեմ՝ բացահայտելով Երևանի քաղաքապետարանի գործունեության բացերը։

Ի պատասխան իր ակտիվ բացահայտումներին՝ նա թիրախավորվել է և ենթարկվել հստակ հրահանգով կատարված հետապնդումների ու հարձակումների։ Այդ են վկայում դեպքի առթիվ կատարված բազմաթիվ հրապարակումները։

Ա․ Չախոյանի հետ զրուցել ենք իր գործունեությամբ բացահայտումների շարունակականության խիստ անհրաժեշտության մասին, որն իր խթանը կարող է բերել հետագայում քաղաքային բյուջեի խնայման գործում:
Պատրաստակամություն եմ հայտնել հնարավոր բոլոր տարբերակներով աջակցել նրան՝ թույլ չտալու իր խոսքի ազատության իրավունքի խաթարումը:

Միջազգային իմ գործընկերների հետ հանդիպումներում շարունակելու եմ բարձրաձայնել նաև Արթուր Չախոյանի իրավունքների պաշտպանության խնդիրը։ Կարծում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն և ՀՀ դատախազությունը պետք է խորը և օբյեկտիվ ուսումնասիրության ենթարկեն գործը՝ Ա․ Չախոյանին ճանաչելով որպես տուժող կողմ՝ մեղադրանք ներկայացնելու փոխարեն։

Պաշտոնական հաղորդագրությունն առ այն, որ Ա․ Չախոյանի նկատմամբ անհայտ անձինք փորձել են հաշվեհարդար տեսնել ադրբեջանական աղբյուրներին ինչ-որ տեղեկություններ տրամադրելու մտացածին պատճառաբանությամբ, վկայում է պետական ինստիտուտների անգործության և ինքնադատաստանի ինստիտուտի գոյության մասին։

Սա միանշանակորեն դատապարտելի է և նշանակում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ահռելի աշխատանք ունեն գործը արդար քննության ենթարկելու հարցում, որին անձամբ շարունակելու եմ ուշադրությամբ հետևել:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031