Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
📌Արևելյան Ատրպատականում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ Մոհամմադ ալ-Հաշեմը պաղեստինյան իրադարձությունների համատեքստում, դիմելով Իլհամ Ալիևին, հայտարարել է.
«Իլհամ Ալիևը պետք է դասեր քաղի այս իրադարձություններից և հասկանա, որ Ադրբեջանի տարածքները չպետք է սիոնիստական օկուպանտ ռեժիմի տնօրինության տակ դնի, քանի որ Իսրայելը որտեղ որ մուտք է գործում, այնտեղի տիրակալն է իրեն համարում:
Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ պաղեստինցի երեխաների ու կանանց արյունը գետնին է թափվում Ադրբեջանի կողմից Իսրայելին մատակարարվող նավթի ու գազի պատճառով»: