Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինչ վարչապետը շտապում է գլուխ գովել, թե «արցախցի մեր քույրերին ու եղբայրներին» օգնություն է տալիս, կենսաթոշակառուներն ահազանգում են՝ փող չեն ստանում. «Ազգ»

Հոկտեմբեր 27,2023 11:35

Մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում է գլուխ գովել ու բարձրագոչել, թե «արցախցի մեր քույրերին ու եղբայրներին» օգնություն է տալիս, կենսաթոշակառուներն ու նպաստառուներն են ահազանգում՝ փող չեն ստանում:

Ինչպե՞ս է կարգավորվելու այս խնդիրը: Հարցին օրերս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էր անդրադարձել՝ ասելով. «Կարգավիճակի վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո, բռնի տեղահանված բոլոր արցախցիները իրավունք կունենան դիմել և քաղաքացիություն ստանալ: Դրա արդյունքում նրանք կստանան կենսաթոշակների և օրենքով սահմանված բոլոր նպաստների շահառու լինելու իրավունք»:

«Իսկ ե՞րբ արցախցիները ՀՀ քաղաքացիներ կհամարվեն»,- «Ազգ»-ը հարցրեց կառավարության աղբյուրին: Պատասխանը, մեղմ ասած, սփոփիչ չէր. «Մինչեւ քաղաքացիություն ստանալը պետք է հասկանալ՝ այդ մարդիկ ի՞նչ կարգավիճակ ունեն՝ տեղահանված, բռնի տեղահանված, փախստական կամ այլ բան: Իսկ դա, իրականում, այդքան էլ հեշտ կամ մեր պատկերացրած «շփ-թփ» գործընթացը չէ»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031