Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի հանձնաժողովի նախագահն ինչո՞ւ Ադրբեջանին պատժելու անկեղծ ցանկությունը չի սկսում, համառորեն չի պնդում խորհրդարանական իր երկրում. «Ազգ»

Հոկտեմբեր 27,2023 11:21

Գերմանական ռադիոյի եթերում Հայաստանից նոր վերադարձած Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշայել Ռոթը հեռախոսային հարցազրույցում նույնպես հաստատեց Հայաստանի՝ Ռուսաստանից հեռանալու մասին տեղեկությունը՝ հուշելով, թե Հայաստանը նոր գործընկերների կարիք ունի՝ հաշվի առնելով նաեւ հարեւան երկրներից աճող սպառնալիքները: Նա շեշտեց, որ քաղաքական գիծը ավելի վաղ էր հեռացել, այժմ՝ հայ հանրությունն էլ հիասթափված է:

«Դոյչլանդֆունկի» այն հարցին, թե Ուկրաինայի պատերազմին զուգահեռ ԵՄ-ն ունի՞ բավարար ներուժ ռազմական հնարավոր նոր հակամարտության մեջ ներգրավվելու համար, Ռոթը հետեւյալ կերպ է արձագանքում՝ Եվրոպական անվտանգության քաղաքականության բաղկացուցիչ մասն է այս տարածաշրջանում էլ (նկատի ունի Հարավային Կովկասը-Ան. Հ.) խաղաղություն եւ կայունություն հաստատելու մեջ ներդրում ունենալը: «Մե՛ր շահերից է բխում, որ երկիրը պաշտպանված լինի ռուսական ագրեսիայից, որ տասնամյակների հակամարտությունը վերջ գտնի: Կհաջողենք, եթե ավելի ընդգրկված լինենք»:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի հավանականության մասին հարցին Ռոթն ասաց, թե վտանգն առկա է, առաջին հերթին նշելով Ադրբեջանի՝ բանակցություններից հրաժարվելու հիմնավորումը, նաեւ հիշատակելով երկու մեծ ճգնաժամերը՝ Իսրայելում ահաբեկչությունը, Մերձավոր Արեւելքում հակամարտությունը եւ ՌԴ-Ուկրաինա պատերազմը:

Ռոթը մի քանի օր է, ինչ X-ի իր միկրոբլոգում ծանուցում է Հայաստան կատարած այցի մասին: Արարատի պատկերով կարճ մի տեսանյութին կից գրում է, թե Հայաստանը հրաշալի երկիր է, Արարատը` սրբազան լեռ, որի գագաթին Նոյն է իջեւանել: Նա թերեւս գերմանացի քաղաքական գործիչներից միակն է, որ անընդհատ ընդգծում է Հայաստանին սատարելու, Ռուսաստանից հեռանալը ԵՄ-ի համար մերձենալու, տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու հրատապության, առիթը բաց չթողնելու անհրաժեշտության մասին: «Ազգ»-ի ընթերցողն էլ մեր հոդվածներում նկատած կլինի, որ Ռոթն անընդհատ խոսքի սլաքն ուղղում է ԵՄ-ին: Մի կառույցի, որի անդամները չհամընկնող շահեր ունեն՝ հատկապես Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու հարցում: Մեզ համար զարմանալի է, որ Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը Ադրբեջանին պատժելու անկեղծ ցանկությունը չի սկսում, համառորեն չի պնդում խորհրդարանական իր երկրում: Հոկտեմբերի 19-ին դրա օրինակը ցույց տվեց Ավստրիայի խորհրդարանը՝ միաձայն ընդունելով ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող բանաձեւ, որ ստացել էր հինգ խմբակցությունների աջակցությունը:

Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում Գերմանիան ամենամեծ պատասխանատվությունն ունի: Ինչո՞ւ Ռոթը սրա մասին չի հիշատակում:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031