ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը չի ցանկանում Արթուր Վանեցյանի հասցեին հնչեցրած զրպարտությունները հերքել։ Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը դատի էր տվել Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանին՝ Հանրային հեռուստաընկերության եթերում նրա հնչեցրած հետեւյալ արտահայտությունների համար․
1) ««Պատիվ ունեմ» դաշինքը շատ վնաս ա տվել մեր երկրին»։
2) «Արցախի պատերազմի սկզբից մինչեւ վերջ իրանք հակահայկական շատ բաներ են արել, տես, մի հատ բան ասեմ, որ Արցախի պատերազմում ո՞ւր էին իրանք»։
3) «Վանեցյանը գնաց ու փախավ, գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքեր հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած զենքեր լիքը կա, զենքերով վերադարձան Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր, որտե՞ղ կռվավ, ասեք տեղը, որ կռվել ա ու էդտեղ պահել ա մինչեւ վերջ»։
Առաջին ատյանի դատարանը վճռով հաստատել է, որ Մելքոնյանի կողմից հնչեցված այս հայտարարությունները զրպարտություն են, եւ նրան պարտավորեցրել է հերքել դրանք, սակայն Մելքոնյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որն արդեն վարույթ է ընդունվել։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: