Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Ադրբեջանը փաստաթղթով կներկայացնի, թե ինքը որ գյուղերն է համարում իրենը, այդ ժամանակ կխոսենք. Էդմոն Մարուքյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 27,2023 10:36

«Ադրբեջանը որեւէ իրավական փաստաթուղթ, որեւէ հենք չի ներկայացրել առ այն, որ Հայաստանի տարածքում անկլավներ կան»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան այն հարցին, թե Հայաստանի որ գյուղերն են համարվում անկլավներ, եւ որն են պատրաստվում հանձնել Ադրբեջանին։

«Երբ Ադրբեջանը փաստաթղթով կներկայացնի, թե ինքը որ գյուղերն է համարում իրենը, այդ ժամանակ կխոսենք։ Քանի դեռ Ադրբեջանն իրավական փաստաթղթեր չի ներկայացրել, անիմաստ է անկլավների փոխանակման հարցն էլ քննարկել։ Ուղղակի Հայաստանն ազատ ժողովրդավարական երկիր է, մեր մամուլում ամեն ինչ քննարկվում է»,- ասաց Մարուքյանը եւ մեղադրեց մամուլին՝ անկլավների թեման օրակարգ բերելու մեջ։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է խոսում ադրբեջանական անկլավների մասին, Մարուքյանը կրկին հռետորական հարց տվեց․ «Իսկ Ադրբեջանը դրա մասին խոսե՞լ է: Եթե կան, ապա իրավական ընթացակարգով թող ներկայացնեն։ Եթե որեւէ թվականի քարտեզով նշված տարածքներ կան, դա դեռ չի նշանակում, որ դրանք Ադրբեջանին են պատկանում։ Այս թեման կքննարկվի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովի հանդիպմանը»։ Նրա խոսքով՝ բավական երկար ժամանակ է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովները չեն հանդիպել, եւ սահմանազատման ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվել։ «Դա նաեւ Ադրբեջանի դիրքորոշման արդյունքն է, որովհետեւ հայկական կողմը երբեւէ չի խուսափել  այդ հանդիպումներից»,-հավելեց նա։

Սակայն Մարուքյանը խեղաթյուրում է փաստերը: Հայաստանում, այսպես կոչված, ադրբեջանական անկլավների մասին հարցը քաղաքական օրակարգ բերեց Նիկոլ Փաշինյանը՝ 2021թ․ հունիսի 11-ին, Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզում՝ խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ժամանակ։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031