«Հրապարակի» զրուցակիցն Արցախի իշխող կուսակցության՝ «Ազատ հայրենիքի» պատգամավոր Նելլա Գրիգորյանն է:
– Հայաստանի իշխանությունները եւ որոշ շրջանակներ հայտարարում են, որ Սամվել Շահրամանյանն է հանձնել Արցախը, նա է ամեն ինչում մեղավոր: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
– Ոչ, ինչպե՞ս կարող եմ կիսել: Ո՞նց կարող է Սամվել Շահրամանյանն Արցախ հանձնել, մեզ նման մի փախստական էլ նա է: Սամվել Շահրամանյանն ուզում էր Արցախը փրկել, բայց նրան ընդամենը երկու ժամ ժամանակ են տվել. նրան սպառնացել են թուրքերը, որ եթե Արցախը չլուծարվի, տեռորիստական օպերացիա է սկսվելու: Ղեկավարն այդ պարագայում ի՞նչ կարող էր անել: Ի՞նչ լուծում տար՝ մեզ փրկելու համար: Այնպես որ, Շահրամանյանը գործել է սպառնալիքի տակ, նա ոչ մի բանում մեղավոր չէ:
– Իսկ ինչո՞ւ նա իշխանությունը վերցրեց՝ վերցնելով պատասխանատվությունն իր վրա, նաեւ այս սարսափելի շրջանի ողջ պատասխանատվությունը:
Կարդացեք նաև
– Արայիկ Հարությունյանն ասում էր, որ ռուսներն իր հետ չեն համագործակցում: Պատճառը դա էր: Ռուսները Հարությունյանի հետ չէին ուզում համագործակցել, բայց կարծիք կար, որ եթե Շահրամանյանը լիներ նախագահ, իրավիճակը կփոխվեր, ամեն ինչ լավ կլիներ: Արայիկ Հարությունյանը մեզ ասել է, որ ամեն ինչ դեպի լավը կփոխվի, երբ ինքը հրաժարական ներկայացնի: Նա կարծում էր, որ ռուսները Շահրամանյանի հետ կհամագործակցեն, ու ամեն ինչ մեզ համար լավ կլինի: Մենք ընտրեցինք Շահրամանյանին, եւ եղավ հակառակը:
– Արցախցիները Շահրամանյանի դեմ ակցիա էին իրականացնում, նրան մեղադրում Արցախը հանձնելու մեջ:
– Ես նրանց կասեմ, որ սխալ են, չի կարելի: Շահրամանյանը տասը օրվա ղեկավար է: Նա ուզում էր մեզ հանել ծանր վիճակից, բայց ստացվեց այսպես: Ի վերջո, մարդիկ սովամահ էին արդեն լինում, ժողովրդի երեսին էլ հալ չկար: Ի՞նչ աներ Սամվել Շահրամանյանը:
Հայկ Գևորգյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում