Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ստուգել օրգանիզմի իմունային պատասխանը

Հոկտեմբեր 27,2023 09:31

Հիվանդությունների «աշուն-ձմեռ սեզոնը» կարծես թե թափ է առնում, և շատերի մոտ բժշկական “check up” անցնելու  ցանկություն է առաջանում՝ հասկանալու համար՝ արդյո՞ք օրգանիզմի իմունային պատասխանի հետ ամեն ինչ կարգին է։ 

Ինչպես հայտնի է, արյան անալիզը բավականին ինֆորմատիվ է և կարող է մի շարք խնդիրների մասին խոսել, այդ թվում՝ օրգանիզմի իմունային պատասխանի։

Լեյկոցիտներն արյան սպիտակ բջիջները կամ գնդիկներն են,  որոնք պայքարում են օրգանիզմ ներթափանցած վարակների, օտարածին մոլեկուլների դեմ։ 

Լեյկոցիտների ցուցանիշի նվազումը խոսում է օրգանիզմի սպառվող ռեսուրսների, վիրուսային ձգձգվող վարակի մասին՝ հուշելով, որ պետք է վերականգնել պաշտպանիչ դեր կատարող այս բջիջների նորմալ քանակը։ 

Եթե արյան սպիտակ բջիջների քանակը խիստ բարձր է, պատճառը կարող է լինել բորբոքումը, բակտերիալ վարակը։ 

Լեյկոցիտները 5 տեսակի են լինում՝

  • Նեյտրոֆիլներ, որոնք պաշտպանության առաջամարտիկներն են և, աշխատելով անմիջապես վարակի օջախում, կլանում են ախտածին ագենտներն ու պաշտպանիչ ֆերմենտներ են արտադրում։
  • Մոնոցիտներ, որոնք գլխավորապես պայքարում են բակտերիաների դեմ, կլանում «աղբն» ու ամրացնում իմունային համակարգը։  
  • Էոզինոֆիլներ, որոնք պայքարում են մակաբույծների դեմ և կապվում են ալերգիկ ռեակցիայի հետ։ 
  • Բազոֆիլներ, որոնք նույնպես ներգրավվում են ալերգիկ պատասխանի մեջ, աշխատում են բորբոքման ռեակցիայի հետ։   
  • Լիմֆոցիտներ, որոնք իրենց հերթին լինում են երկու տեսակի՝ T-բջիջներ և B-բջիջներ, արտադրում են հակամարմիններ և պայքարում են վիրուսների, չարորակ բջիջների դեմ։

Լեյկոցիտների յուրաքանչյուր տեսակի հավասարակշռության խախտումը կարող է հուշել կոնկրետ խնդրի մասին։ 

C- ռեակտիվ սպիտակուցը (CRP) պատասխանատու է բորբոքման համար։

Այն արտադրվում է գլխավորապես լյարդի բջիջներում՝ ի պատասխան վնասվածքների, հյուսվածքների մեռուկացման, վարակի և բորբոքման: Սովորական տիպի C- ռեակտիվ սպիտակուցի մակարդակի որոշումը տեղեկություն է տալիս ինֆեկցիոն և վիրուսային հիվանդությունների մասին։

Բարձր զգայունության CRP-ն ցույց է տալիս անգամ աննշան բորբոքումը, և համարվում է, որ բարձր-զգայուն CRP-ի ցուցանիշները թույլ են տալիս կանխատեսել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունն անգամ առողջ պացիենտների մոտ։ 

Բարձր զգայունության CRP-ի մակարդակները՝

  • Ցածր ռիսկ․ ցուցանիշ 1,0 մգ/լ,
  • Միջին ռիսկ․ ցուցանիշ 1,0-3,0 մգ/լ,
  • Բարձր ռիսկ․ ցուցանիշ 3,0 մգ/լ,
  • Շատ բարձր ռիսկ․ ցուցանիշ 5-10 մգ/լ,
  • 10 մգ/լ- կլինիկորեն նշանակալի բորբոքային վիճակներ։

Գլոբուլիններ․ Տարբերակում են ալֆա, բետա, գամմա գլոբուլինները։ 

Արյան այս սպիտակուցները թույլ են տալիս ախտորոշել վիրուսային կամ բակտերիալ վարակը, բորբոքումը, աուտոիմունային խնդիրները։ Հակամարմինները գամմա գլոբուլիններն են, որոնց գերարտադրությունը կարող է խոսել առողջական խնդիրների մասին։ 

  • IgM-իմունային առաջնային պատասխանն է հանդիսանում՝ ապահովելով ընդհանուր կարճաժամկետ պաշտպանություն։  IgM ցուցանիշը նվազում է IgG հակամարմինների արտադրությանը զուգահեռ։
  • IgG – ձևավորվում է իմունային պատասխանի երկրորդ փուլում և առանցքային դեր է խաղում վիրուսների ու բակտերիաների դեմ պայքարում։
  • IgA- հայտնվում է ոչ թե արյան մեջ, այլ արտազատուկներում՝ գտնվելով լորձի, աղիների, թոքերի և միզասեռական համակարգի մեջ։ Այն խոչընդոտում է հակածինների թափանցումն օրգանիզմ։
  • IgE- աշխատում է ալերգիկ ռեակցիաներում և պաշտպանում է օրգանիզմը մակաբույծներից։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031