Նրա գլխավոր արժանիքներից մեկն այն է, որ նա խոսքի մարդ է. ասաց, որ ժողովրդի կողքին կլինի մինչև վերջ, առանձնահատուկ պայմաններ երբեք չի փնտրի իր համար, ու այդպես էլ արեց։
Հիմա, չնայած այն ծանր պայմաններին, որում նա, շատերի հետ գտնվում է, վստահ եմ, որ լիովին համերաշխ է ինքն իր հետ։ Նա իր արժեքային համակարգին համապատասխան է գործել։
Ռուբեն Վարդանյանի ավագ որդին`Դավիթ Վարդանյանը հոր`Արցախ տեղափոխվելու որոշման, Արցախում նրա իրականացրած բազմամյա նախագծերի և առհասարակ Ռուբեն Վարդանյանի կյանքում Արցախի կարևորության մասին խոսել է Մեդիամաքսի «Կարմիր թել» հաղորդման ընթացքում։