Մոսկվան, Երևանում քաղաքական կամքի առկայության դեպքում, պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին: Այս մասին ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
« Երևանում քաղաքական կամքի առկայության դեպքում պատրաստ ենք հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ՌԴ տարածքում՝ եռակողմ լիարժեք գագաթնաժողով անցկացնելու հեռանկարով»,- ասել է Զախարովան։