ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ մոնիտորինգին առաքելությունն իրականում զբաղված է Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ:
«ՀԱՊԿ-ի արդյունավետությունը համոզիչ կերպով դրսևորվեց 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում, ապա շատ խնդիրներից նույնպես հնարավոր կլիներ խուսափել»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ փոխարենը Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որը մոնիտորինգի անվան տակ իրականում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ՝ համապատասխան տեղեկությունները զեկուցելով Բրյուսելին: