Գյումրու Մուշ թաղամասի 45-ամյա բնակչուհիներից մեկը՝ Ա․Գ․-ն դիմել է ոստիկանության Մուշ բաժին՝ պահանջելով ընթացք տալ Բաղդասարյան ազգանվամբ «ՏԻԿ-ՏՈԿ» սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից իր որդուն հղված նամակին։
Կինը ոստիկանությանը տված հաղորդման մեջ նշել է, որ տվյալ օգտատերը անձնական հաղորդագրություններ բաժնում իր 18-ամյա որդուն նամակ է գրել՝ դրդելով նրան՝ մորը սպանել կախելու միջոցով։
«Ինքնասպանություն մի գործի հորդ պես, այլ մորդ կախելու միջոցով սպանիր»,-խորհուրդ է տալիս օգտատերը։
Այս գործով սկսել է զբաղվել Շիրակի մարզի քննչական վարչությունը, կնոջ հաղորդումն ու կազմված փաստաթղթերն ուղարկել են այնտեղ։