«Նախանշված է համագործակցություն Նիմ քաղաքի Մեզոն Կյաղե հուշարձանի եւ Գառնու հեթանոսական տաճարի միջեւ, որովհետեւ Նիմ քաղաքի հանրահայտ հուշահամալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Դա շատ լավ սկիզբ է, որպեսզի այս համատեղ համագործակցության ներքո Գառնու հեթանոսական տաճարը ապագայում եւս կարողանանք ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»,- ասուլիսում նշեց Հայաստան այցելած Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը:
«Ինչ վերաբերվում է մշակութային ժառանգության պահպանմանը եւ պաշտպանությանը, որը վտանգված է եւ գտնվում է Լեռնային Ղարաբաղում, Արցախում, ես որպես նախարար՝ պարտավորվեցի անել հնարավոր ամեն բան, որպեսզի հարցը բարձրաձայնվի միջազգային հարթակներում: Պիտի չխնայենք մեր ուժն ու եռանդը, որպեսզի արվի առավելագույնը՝ աչալրջությունը պահելու համար»,-նշեց նախարարը:
Ռիմա Աբդուլ Մալակը կարեւորեց 2024 թվականը իր խոսքով՝ հայ-ֆրանսիական բարեկամության եւ համագործակցության առումով, ասաց, որ նախ եւ առաջ երկու հարյուրամյակ կա նշելու ՝ Փարաջանովի եւ Շառլ Ազնավուրի. «Շատ լավ առիթ է, որպեսզի կարողանանք այս երկու հոբելյանները համատեղ նշել Ֆրանսիայում եւ Հայաստանում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ