«Ազատություն». Այսօր Բրյուսելում մեկնարկող ԵՄ երկօրյա գագաթնաժողովի բանաձևի նախագծում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը։
«Եվրոպական խորհուրդն ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու կարևորությունը, ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։
Աջակցում է Բրյուսելի նորմալացման գործընթացին և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել այս տարվա վերջին»,- նշված է ԵՄ գագաթնաժողովում ընդունվելիք փաստաթղթի նախագծում, որի տեքստը «Ազատություն» Ռ/Կ-ի ձեռքի տակ է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: