Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ունեք մեկ շաբաթ ժամանակ՝ ապահովելու մարդկային նվազագույն պայմաններ. Աբրահամ Գասպարյան

Հոկտեմբեր 26,2023 16:44

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՏԱՐԱԾԵԼՈՒ ԽԻՍՏ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Դիլիջանի համայնքապետ(ին)արանին, Առողջապահության նախարարությանը, Սոցիալական ապահովության նախարարությանը։

Դիլիջանի Կամոյի փողոցի 137 շենքում, որտեղ գտնվել է նախկին գիշերօթիկը, 2020 թ.-ից պահվում են՝ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող Արցախի մեր հայրենակիցները, այդ թվում՝ անչափահասներ։

Շենքը, մեղմ ասած՝ գտնվում է անտանելի ու անմարդկային վիճակում. չկան բժիշկներ, սանիտարներ, որևէ աշխատակից և այս ամենը թողնված է ընդամենը մեկ կնոջ բարի կամքի հույսին, որը և՛ խոհարար է, և՛ հավաքարար, և՛ բժիշկ, և՛ սանիտար։

Ունեք մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի ապահովեք մարդկային նվազագույն պայմաններ ու աշխատող անձնակազմ, բավարարեք հատուկ խնամքի կարոտ այս մարդկանց կարիքները, հակառակ դեպքում կհրապարակեմ քրեական օրենսգրքով բոլորիդ դատարանի առջև կանգնելու ապացույցներ։

Կից ներկայացնում եմ լուսանկարներ՝ առայժմ կիսափակ։ Նկարահանումները կատարվել են գաղտնի և այնտեղ գտնվող որևէ մեկը տեղյակ չի եղել այդ մասին։

Կամ մեկ շաբաթից կարգի կբերեք այս կենտրոնը կամ էլ… դուք գիտեք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031