Սևանի թերակղզում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ» հյուրանոցային համալիրում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերվել էր առանց համապատասխան թույլտվության կատարվող ապօրինի ջրօգտագործում։ Ապօրինի ջրառը կասեցվել էր, տրվել էին հանձնարարականներ, նշանակվել վարչական տուգանքներ։
Վերստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը չի կատարել Տեսչական մարմնի հանձնարարականը՝ խախտումները վերացված չեն, չունի համապատասխան ջրօգտագործման թույլտվություն և շարունակում է ապօրինի ջրառը։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Կամբուզ» հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը, խորքային հորը կապարակնքվել է, տնօրենի նկատմամբ նշանակվել է 800.000 ՀՀ դրամի չափով տուգանք։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին