Հայաստանն այժմ «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չէ ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որն այցով գտնվում է Բաքվում, մեկնաբանելով Ադրբեջանի և Իրանի միջև իրանական տարածքով երկաթուղու կառուցման նախագիծը և Հայաստանի մասնակցությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքին։
«Հայաստանն այժմ «Հյուսիս-Հարավ»-ի մաս չէ։ Նրանք դեռ հստակ դիրքորոշում չունեն այն ճանապարհի հարցում, որը նախատեսված էր Մեղրիով»,-ասել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ Ադրբեջանը և Իրանը փաստացի արդեն սկսել են մայրուղու շինարարությունը, որն անցնելու է Արաքս գետի Հարավային ափով՝ շրջանցելով Հայաստանը, և փաստացի ստորագրել են Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին հուշագիր։