Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր, ծանոթացել այդ հատվածում Ադրբեջանի հետ սահմանին առկա իրավիճակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և տվյալներ փոխանցել այդ հատվածում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ։
Բադասյանը մանրամասնել է, որ այդ հատվածում Ադրբեջանը մխրճվել և զավթել է 7600 հեկտար տարածք։