Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ու իր խմբակը առկա դաշնակցի եւ գործընկերների հետ հարաբերությունները «դորդ ու բեշ» են արել, հիմա նոր գործընկերնե՞ր են որոնում». Մամիջանյան

Հոկտեմբեր 26,2023 14:32

Վարչապետ Փաշինյանը իր հարցազրույցում խոսել է անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին: Մամիջանյանն արձագանքեց՝ ներողություն խնդրելով ոչ հայերեն բառի համար. «Փաշինյանն ու իր խմբակը առկա դաշնակցի եւ գործընկերների հետ հարաբերությունները դորդ ու բեշ են արել, հիմա նոր գործընկերնե՞ր են որոնում: Հեսա կասեմ ինչ արդյունք է ունենալու. ունենալու է այն արդյունքը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ի համար մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանի եւ Իրանի օդային տարածքը տեւական ժամանակ փակ էր: Դա է չէ՞ Փաշինյանի տերմինը՝ տարածաշրջայնացում, այ այդ արդյունքն է ունենալու:

Որպես ՀՀ քաղաքացի, իհարկե, ես միշտ չի, որ գոհ ու բավարարված եմ լինում ռազմավարական դաշնակցի, մեր այլ գործընկերների, միջազգային կառույցների գործելաոճից, գործողություններից, արձագանքներից, բայց իմ ու իրենց տարբերությունը կայանում է նրանում, որ ես իմ կրծքանշանի արժեքը, կարգավիճակը հասկանում եմ: Հասկանում եմ, երբ ԱԺ պատգամավորը ռազմավարական դաշնակցի հասցեին ինչ-որ բան է հնչեցնում: Դրա համար գոյություն ունեն այլ աշխատանքային գործիքներ, փակ հանդիպումներ: Ովքեր ինձ հետ մասնակցել են ամենատարբեր միջազգային գործընկերների հետ հանդիպումներին, գիտեն, թե ես ինչ բառամթերքով ու ինչ տրամաբանությամբ եմ դրանց ժամանակ խոսում: Այնպես որ, «like»-ի խաթր, «view»-ի խաթր երկիրը վտանգի տակ դնելը… երբ դաշնակցի կամ գործընկերոջ մասին հրապարակային ինչ-որ բան ես ասում, անձնապես դու չես դրա համար պատասխանատվություն կրում, պետությունն է կրում, մանավանդ՝ իշխող ուժի պարագայում: Իրենք դա չեն հասկանում, որովհետեւ իշխանություն չեն դարձել: Իրենք բանսարկուներ են մնացել»:

Մամիջանյանն ասաց, որ միայն իշխանությունների մեղքն է, որ զենք չեն վաճառում Հայաստանին. «Դու բանկոմատ չես, որ մենակ փող տաս: Եթե զենք չեն տալիս, դա քո մեղքն է, որովհետեւ քեզնից առաջ զենք էլ էին վաճառում, անվճար էլ էին տալիս, Հայկ Մամիջանյան, ՌԴ, զենքսկանդեր էլ էին տալիս: Իսկ հիմա փամփուշտ էլ չես կարողանում գնես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031