Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի Կոսովոյի անկախության օրինակով. Թագուհի Թովմասյանը՝ Պատրիկ Սվենսոնին

Հոկտեմբեր 26,2023 14:36

Հանդիպեցինք Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Ն.Գ. պարոն Պատրիկ Սվենսոնին և զարգացման համագործակցության հարցերով ղեկավար, փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմին: Շարունակում ենք արցախցի իմ գործընկերներ Լուսինե Ղարախանյանի, Ազատուհի Սիմոնյանի հետ միջազգային իմ գործընկերների հետ հանդիպումների շարքը, որի ընթացքում հիմնականում քննարկում ենք հարցերի երկու շրջանակ.

✔️արցախահայերի հումանիտար խնդիրներ, ✔️Արցախի Հանրապետությանն ու ժողովրդի ապագային առնչվող հարցեր: Պարոն դեսպանին ներկայացրինք իրավիճակն Արցախում, որտեղ հազիվ 4 տասնյակ քաղաքացիներ են ապրում, ովքեր հիմնականում հիվանդներ են կամ ծերեր և Հայաստան գալու հնարավորություն չունեն:

🔹Հանդիպմանը բարձրացրինք արցախցիների ունեցվածքի և պատմամշակութային ժառանգության հարցերը՝ դեսպանից խնդրելով աջակցել՝ պահպանելու կրոնական կոթողները, համաշխարհային ժառանգության մասնիկները և հայերի տներն ու գերեզմանները:

🔹Ընդգծեցի հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառության հարցի լուծման հրատապությունը՝ խնդրելով ջանքեր գործադրել նրանց վերադարձի ուղղությամբ:

🔸Ինչ վերաբերում է Արցախի ապագային, նշեցի, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի Կոսովոյի անկախության օրինակով, որը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին վերադառնալ իրենց հայրենիք՝ միջազգային ամուր երաշխիքների պայմաններում:

🔸Քննարկեցինք նաև արցախցիների հումանիտար խնդիրները, դրանց երկարաժամկետ լուծման ուղիները: Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար, Արցախի նախագահի՝ կրթության հարցերով խորհրդական Լուսինե Ղարախանյանը, Արցախի Հանրապետության նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական, «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանն ու ես շնորհակալություն հայտնեցինք Շվեդիային՝ տարբեր ծրագրերի շրջանակներում հումանիտար աջակցության համար, որոնք Շվեդիայի Թագավորությունը տրամադրել է Հայաստանի Հանրապետությանը և արցախահայերին՝ իր գործընկերների և ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով։

🇦🇲🇸🇪«Շվեդիան սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին և բարեփոխումներին։ Հայաստանին առնչվող հարցերը Եվրոպական Միության ուշադրության առանցքում են»,- իր խոսքում նշեց Ն.Գ. պարոն Սվենսոնը:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031