Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, և «համայնքի» հիմնական նպատակն է ապահովել ադրբեջանցիների խաղաղ վերադարձը իրենց «նախնիների հայրենիք»։
Այս մասին ասված է «համայնքի» հաղորդագրության մեջ:
📌Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի արձագանքը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ «համայնքի ներկայացուցիչների հանդիպմանը» ցույց է տալիս Հայաստանի քաղաքականության մեջ «ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ ատելության մակարդակը»:
📌«Այսպիսով, Հայաստանը ցույց տվեց իր անհանդուրժողականությունը խոսքի ազատության և քաղաքացիական հասարակության գործունեության նկատմամբ: Արևմտյան Ադրբեջան համայնքը ևս մեկ անգամ հայտարարում է, որ մենք հավակնություններ չունենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, և մեր միակ նպատակն է ապահովել ադրբեջանցիների խաղաղ վերադարձը Հայաստանում իրենց նախնիների հայրենիք», – ասվում է, այսպես կոչված, «համայնքի» հայտարարության մեջ։