Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրանադայի հայտարարությանը Ալիեւը մեծ հաշվով համաձայնել է, այն, որ չի գնացել, չի ստորագրել, դա դեռ չի նշանակում, որ համաձայնություն չի տվել». Ջուլհակյան

Հոկտեմբեր 26,2023 13:45

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է չեղարկվել հոկտեմբերին Բրյուսելում նախատեսված հանդիպումը, նա ասաց՝ ըստ երեւույթին պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը։

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, խոսելով բրյուսելյան հանդիպման չեղարկման մասին՝ ասաց, որ Ալիեւը խուսափում է արեւմտյան հարթակում հանդիպումներից ու այդ մասին խոսել է Բիշքեկում. «Պատճառն այն է, որ արեւմտյան հարթակում Ալիեւն իրեն շատ հարմարավետ չի զգում, տեսնում է՝ արեւմտյան կոնսենսուսը որն է, խոսքը նաեւ այդ թվում Գրանադայի հայտարարության մասին է, որին ինքը արդեն իսկ մեծ հաշվով համաձայնել է: Այն, որ չի գնացել, չի ներկայացել եւ չի ստորագրել, դա դեռ չի նշանակում, որ ինքը դրան համաձայնություն ժամանակին չի տվել, այդ թվում՝ Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այս պահին փորձում է խուսանավել: Կարծում եմ, մեր արեւմտյան գործընկերները մեծ անելիք ունեն՝ մեր ոչ այդքան կառուցողական գործընկերոջը կառուցողականության դաշտ բերելու եւ հիշեցնելու, թե ինչի համար են հավաքվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031