Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
««Իմ կառավարության «Խաղաղ հարևանության նախաձեռնության» օգնությամբ` մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի վերջապես երկարաժամկետ խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- ասել է Ղարիբաշվիլին՝ Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի բացման ժամանակ։
Ղարիբաշվիլին նաև նշել է՝ ուրախ է համաժողովում ողջունել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանին և Ալի Ասադովին։
Ավելի վաղ Ղարիբաշվիլին բազմիցս առաջարկել է Թբիլիսին օգտագործել որպես հարթակ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։
Կարդացեք նաև