Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստա՞ն, թե՞ էրմենիստան, սա է խնդիրը. Շարմազանով

Հոկտեմբեր 26,2023 13:06

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստա՞ն, թե՞ էրմենիստան, սա է խնդիրը։

Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» վերջին փուլը, որն ունի, անշուշտ, արտաքին ակտորներ ու հովանավորներ։

Պատմությունը կրկնվում է։

Ինչպես եւ 100 տարի առաջ, այսօր էլ մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել։

100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի վրա՝ չգիտակցելով, որ տարածաշրջանում երկու բանակ կա ՝ ռուսական եւ թուրքական։

Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի կնքումը՝ կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։

Մեկ դար առաջ թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտվելով հայ-ռուսական բարդ հարաբերությունների առկայությունից, նվաճեց տարածքներ մեր ազգային շահերի հաշվին։

Նույնը կրկնվում է այսօր։

Կապիտուլյանտ իշխանությունը վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։

Դրանից օգտվեցին թուրքերը, որոնք Փաշինյանին պարտադրում են իրենց կամքը։

Իսկ վերջինս դա հոժարակամ իրականացնում է՝ Հայաստանը դարձնելով թուրք-նատօական ֆորպոստ։

Ի՞նչ լուծման ուղիներ ունենք մենք։

Կամ այս իշխանությունները պետք է հեռանան և ազգային իշխանությունը Ռուսաստանի եւ Իրանի հետ երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշնակցություն է կնքում, կամ կապիտուլյանտները մնում են ու տարածաշրջանի «բանալիները» հանձնում Թուրքիային եւ ՆԱՏՕ-ին։

Պատրանք է, թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի»։

Կարծում եմ, ինչպես եւ Վրաստանի դեպքում Արեւմուտքը Հայաստանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին։

Հայաստանը պետք է գնա ոչ թե դեպի Թուրքիա ու ՆԱՏՕ, այլ զարգացնի հարաբերություններն իր բնական դաշնակիցներ ՌԴ-ի եւ Իրանի հետ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031