Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըքորնյուն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցին։
«Ֆրանսիան Հայաստանի և հայերի կողքին է։ Մեր մշտական և վճռական աջակցությունն անսասան է» ,- գրել է նա։
Գրառմանը կցված է կարճ հոլովակ՝ Սուրեն Պապիկյանի այցից և համատեղ մամուլի ասուլիսից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի Փարիզ կատարած այցի շրջանակում ստորագրվել են հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։
Կարդացեք նաև
🇫🇷🇦🇲 | La France se tient aux côtés de l’Arménie et des Arméniens.
— Sébastien Lecornu (@SebLecornu) October 25, 2023
Notre soutien constant et résolu ne faiblit pas. pic.twitter.com/bXRJeYrk9h