«Քիչ առաջ մեկը ոգեւորված, ձեռքը տնկած խոսում էր քրեական գործերից, քրգործերի՞ց եք խոսում։ Ո՞ւր է, էստեղ ձեր շարքերում պետք է նստած լիներ մեկը, ում բերածների վրա բազմաթիվ քրգործեր կան, տենց ձեռքներդ տնկել, ոգեւորված խոսում եք։ Չփորձեք հաջորդ անգամ մեր ժողովրդի մասին տենց ձեռքով խոսեք։ Դուք մեր ձեռքերը դեռ չեք տեսել»,-այսօր Երեւանի ավագանու նիստում արձագանքելով «Ազգային առաջընթաց» խմբակցությունից հնչած հայտարարությանն՝ ասաց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։
Ավագանու նիստում, երբ փոխքաղաքապետերի թեկնածությունների հարցն էր քննարկվում, «Ազգային առաջընթացից» Պեդրո Զարոկյանը հղում անելով «Հետքին», ասաց, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ, փոխքաղաքապետի թեկնածու Սարգիս Մադաթյաննն ու նրա ընկերությունը սնանկ են ճանաչվել, նշեց, որ ավագանու նիստերի դահլիճում նստած է մի մարդ, որը քրեական գործով է անցնում, ենթադրվում է, որ նկատի ուներ նախկին փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին, ՔՊ-ին համեմատեց ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ։
Անի Խաչատրյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Գեւորգ Սիմոնյանին նրա հետ աշխատած տարիների համար, ասաց, որ նրա աշխատանքը ստացվել է։
«Մե՞զ եք ՕԵԿ ասում, այ անհայտ ծագման արարածներ, էդ պիտակները կպցնելուց առաջ ձեր կենսագրությունները նայեք՝ ձեր թիմից շատերն այնքան հաճախ են ճամբար փոխում, այնքան հաճախ են կուսակցություններ ու ցուցակներ փոխել, որ նույնիսկ անունը չեն հիշում։ Դուք ո՞վ եք, ձեր կուսակցությունը նույնիսկ կենսագրություն չունի։ Չփորձեք հաջորդ անգամ էստեղից «Հանրապետություն» կուսակցությանը որեւէ պիտակավորում տալ, թե չէ ձեր Կարգին Հայկոյին կբերեք կնստեցնեք այստեղ՝ հերթով պիտակներ, իր անցած քաղաքապետի տարիները կհիշեցնենք, շորերն էլ կարա ինքը ընտրի՝ ինչ սեռի շոր է հագնում»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից