Մեն կղզում մեկնարկել է 2023 FIDE Grand swiss գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները:
Հայաստանը մասնակիցներ ունի թե տղամարդկանց, թե կանանց մրցաշարերում:
Մեկնարկային տուրում մեր շախմատիստներից հաղթանակ են տարել Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Միավորը բաժանել են Սամվել Տեր-Սահակյանը, Էլինա Դանիելյանը եւ Մարիամ Մկրտչյանը, իսկ Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը պարտություն են կրել:
Այս մրցաշարում ԱՄՆ-ը ներկայացնողների թվում են Լեւոն Արոնյանը, Սամուել Սեւյանը եւ Վարուժան Հակոբյանը: Լեւոնն ու Սամուելը իրենց հաշվարկին հաղթանակ են գրանցել, իսկ Վարուժանը բավարարվել է կես միավորով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ