Երեւանի ավագանու այսօրվա նիստում ընտրվեցին փոխքաղաքապետեր։ Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը՝ 32 կողմ, 0 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով։
Քաղաքապետեր ընտրվեցին ՔՊ-ից Լեւոն Հովհաննիսյանը, որը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է եղել 2022-ից, երբ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց, Սուրեն Գրիգորյանը, որը փոխքաղաքապետ է եղել, նաեւ «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանը, որին անդրադարձել է «Հետքը», նշելով՝ Մադաթյանն ու նրան պատկանող ընկերությունը սնանկ են ճանաչվել։ Մադաթյանն ընտրվեց 32 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկությամբ, Լեւոն Հովհաննիսյանը՝ 31 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկությամբ, Սուրեն Գրիգորյանը՝ 32 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկությամբ։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամները փոխքաղաքապետերի ընտրության քվեարկությունից առաջ լքեցին նիստերի դահլիճը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ