Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ զգան՝ տանն են». կամավորների աջակցությունը ԼՂ-ից տեղահանվածներին. JAMnews

Հոկտեմբեր 26,2023 12:04

JAMnews. Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին Կոռնիձորում և Գորիսում առաջինը դիմավորել են կամավորականները։ Սեպտեմբերի 24-ից, երբ Ադրբեջանը բացեց Լաչինի միջանցքը, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում երկիր մուտք գործեց 100 հազարից ավելի մարդ։ Եվ բազմաթիվ կամավորներ գիշեր-ցերեկ օգնել են, որ նրանք ստանան սնունդ, հագուստ, դեղորայք, զբաղվել են տեղահանված բնակչության ընդունման և հաշվառման աշխատանքներով։

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հայտարարությանն այն մասին, որ կամավորներ են անհրաժեշտ, հավաքագրման համար ստեղծված հատուկ կայքում անմիջապես արձագանքել է հազարից ավելի մարդ։

JAMnews-ի թղթակիցը զրուցել է ամենաերիտասարդ կամավորների հետ, որոնք աջակցում են փախստականներին։

Հարցին, թե ինչն է ստիպում պատանիներին ու երիտասարդներին կամավորությամբ զբաղվել, 18-ամյա Աստղիկը պատասխանում է․

«Կամավորությունը գրավիչ է, քանի որ բոլորը բացահայտում են իրենց, նման իրավիճակներում հասկանում են իրենց ուժեղ ու թույլ կողմերը։ Նաև հայտնվում են նոր միջավայրում, նոր ընկերներ են ձեռք բերում։ Վստահ եմ, որ այս փորձությունից հետո բոլորը, այդ թվում ես, դարձանք ավելի ուժեղ, ավելի ամուր։ Գուցե այդ օրերին հոգնածության պատճառով ընկճվել ենք, մարդկանց այդ վիճակում տեսնելով մենք էլ հուզվել ենք, բայց հիմա, երբ հետ ենք նայում, հպարտանում ենք, որ հաղթահարել ենք այդ մարտահրավերը»։

Պատմում է, որ իր համար ամենից մեծ փորձությունն էր՝ բարկությանը բարկությամբ չպատասխանելը

«Կային մարդիկ, որոնք հասկանալի պատճառներով փոքր-ինչ ավելի նյարդային էին, բարկացած։ Հոգնած եկել էին, օրինակ, չէին ուզում պատասխանել հարցերին, որ իրենց հաշվառենք։ Նեղվում էին, որ դա ժամանակ է խլում։ Ու շատ կարևոր էր իրենց նույն կերպ չպատասխանելը։ Մեր դերն այդտեղ այդ մարդկանց օգնելն էր, հանգստացնելը, ոչ թե վեճի մեջ մտնելը։ Կամավորները պատվով հաղթահարեցին այս փորձությունը։ Կարծում եմ՝ արեցինք ամեն ինչ, որ իրենք զգան՝ տանն են»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031