Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական վարույթ՝ Ալեն Սիմոնյանին առնչվող «Պալլադա Ծաղկաձորի» գործով. «Հետք»

Հոկտեմբեր 26,2023 11:45

«Հետք». Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած կնքահոր բազմամիլիոնանոց կառուցապատման մասին «Հետքի» հոդվածի հիման վրա։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Փորձեցինք Հակակոռուպցիոն կոմիտեից պարզել՝ քրեական վարույթով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրավիրվե՞լ է հարցաքննության կամ արդյոք արդեն հարցաքննվե՞լ է։ Կոմիտեից հարցաքննության վերաբերյալ տվյալներ չտրամադրեցին, միայն հայտնեցին, որ ընթացող նախաքննությամբ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծաղկաձորում ԱԺ նախագահի որդու կնքահոր մասնակցությամբ կառուցվող համալիրի շինթույլտվությունը խախտումով է տրվել։ Փաստն արձանագրել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որի հիման վրա վարչական վարույթ է սկսել։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031