Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ունենք սնանկ ճանաչված փոխքաղաքապետի թեկնածու, որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտնե՞րն է համակարգելու»․ Հայկ Գրիգորյան

Հոկտեմբեր 26,2023 11:49

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալների հարցի քննարկման ժամանակ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը նկատեց՝ փոխքաղաքապետերի թեկնածությունները ներկայացվում են առանց նշելու, թե որ ոլորտներն են համակարգելու։

«Ավագանին առանց իմանալու, թե ինչ ոլորտ է տվյալ թեկնածուն ստանձնելու՝ պետք է հաստատի նրան, բայց տրամաբանությունն այն է, որ երբ կենսագրությունն ու աշխատանքային փորձ է ներկայացվում, հնարավորություն է տրվում համադրելու նրա կրթությունն ու աշխատանքային փորձը տվյալ ոլորտի հետ։ Ունենք թեկնածու՝ մասնագիտությամբ իրավաբան է, չգիտենք՝ նա շինբարեկարգումն է համակարգելու, թե՞ իրավական հարցերը։ Ունենք արտակարգ իրավիճակների նախարար աշխատած (Արմեն Փամբուխչյանը, Ն․Բ․) թեկնածու, չգիտենք՝ միգուցե նա իրավական հարցերն է կարգավորելու։ Ունենք սնանկ ճանաչված (լուսանկարում է՝ Սարգիս Մադաթյանը, Ն․Բ․) թեկնածու որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտներն է համակարգելու»,-հետաքրքրվեց Հայկ Գրիգորյանը։

Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ քաղաքապետարանում լիազորությունների հստակ բաժանում կա․ «Եթե չեմ սխալվում՝ փոխքաղաքապետերի հետ նաեւ ձեր խմբակցությունը ունեցել է հանդիպում, հարցեր եք տվել։ Մենք ձգտելու ենք ոլորտային բոլոր վարչություններն եւ ուղղությունները բաշխել փոխքաղաքապետերի միջեւ։ Բոլոր ուղղություններով սպասարկող վարչությունները ՝ իրավաբանական, ֆինանսական, դրանք որպեսզի որեւէ մեկ ուղղություն․․․ օրինակ՝ եթե համակարգում եք շինբարեկարգման ուղղությունը, ենթադրաբար շինբարեկարգման ծրագրերը ավտոմատ ստանալու են առաջնահերթություն։ Մենք ինստիտուցիոնալ հիմք ենք դնում եւ շուտով քաղաքապետի որոշումը կլինի։ Մասնագիտական գիտելիքները , աշխատանքային փորձ, կրթությունը շատ կարեւոր են, բայց առավել քան կարեւոր է այս մարդկանց կառավարչական եւ քաղաքական հմտությունները, քանի որ փոխքաղաքապետի պաշտոնը առաջին հերթին քաղաքական պաշտոն է»։

 Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031