Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կա կարծիք, որ միակ վտանգը էսկալացիան է, սխալ մոտեցում է: Ադրբեջանն ունի Հայաստանը ոչնչացնելու ոչ թե մեկ, այլ մի քանի սցենար. Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 26,2023 11:41

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական քարոզչական տելագրամյան այս ալիքը հստակ գրում է Ադրբեջանի առաջիկա ծրագրերի մասին։

Մինչ ՀՀ ԱԳՆ-ն լռում է, երբ եվրոպացի պաշտոնյաները հանդիպում են ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ակնհայտ ագրեսիվ նկրտումներ ներկայացնող «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հետ, Ադրբեջանը մշակում է ՀՀ-ն ներսից պայթեցնելու ծրագիր, ու դա մաքսիմալ ակտիվ առաջ մղում միջազգային հարթակներում։ ՀՀ իշխանությունների կողմից էլ դա որևէ խոչընդոտի չի հանդիպում։

Եթե կա կարծիք, որ միակ վտանգը դա ագրեսիան ու էսկալացիան է, ապա դա սխալ մոտեցում է, Ադրբեջանն ունի Հայաստանը ոչնչացնելու ոչ թե մեկ, այլ մի քանի սցենար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031