Համացանցում հայտնվել է աշխարհահռչակ գիտնական, ՀՀ ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի նմուշը, որն, ըստ տարածված լուրերի, առաջիկայում նախատեսվում է տեղադրել Վանաձորում։ Բազմաթիվ օգտատերեր, այդ թվում նաև մասնագետներ իրենց վրդովմունքն են արտահայտել ներկայացված արձանի առնչությամբ՝ նշելով, որ այն անարգում է մեծանուն հայորդու կերպարը։
«Վանաձորում տեղադրվող արձանը սարսափելի է և ոչ պրոֆեսիոնալ, ռչ ճարտարապետություն կա, ոչ արձանագործություն։ Դա վարկաբեկում է ինչպես մեծանուն Համբարձումյանին, այնպես էլ՝ հայ ժողովրդին։ Այնպես որ, քննադատությունները տեղին են»,-մեզ հետ զրույցում նշեց ենք ճարտարապետ, ՃՇՀԱՀ դասախոս, պրոֆեսոր Հայկ Ասատրյանը, ով, ի դեպ, Երևանի կենտրոնում՝ Աբովյան և Տերյան փողոցների միջև գտնվող Ուսանողական պուրակում տեղադրված Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի հեղինակն է (տեղադրվել է 2009 թ․, քանդակագործ՝ Տարիել Հակոբյան):
Վերջին շրջանում, հատկապես Երևանում ավելանում են նոր հուշարձանները, ճարտարապետական տարատեսակ կոթողները, ինչի հետևանքով երևույթը վերածվում է համատարած արձանամոլության։
Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: