Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը տարեկան եկամուտի 60%-ով որդու համար մեքենա է գնել. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 26,2023 10:49

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի եկամտի միակ աղբյուրը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացած տարեկան 10 մլն 278 հազար դրամն է:

Քոչարյանի երիտասարդ որդին՝ Վազգեն Քոչարյանը, որը փաստացի իր հետ է բնակվում, եւ կինը՝ Լուսինե Քոչարյանը, չեն աշխատում, այսինքն՝ տան միակ կերակրողը Անդրանիկ Քոչարյանն է։ Վերջինս այնքան շռայլ է սեփական որդիների նկատմամբ, որ տարեկան եկամուտի 60%-ով որդու՝ Վազգենի համար մեքենա է գնել։

Սա նշանակում է, որ 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի՝ գործազուրկներով հարուստ ընտանիքին ծախսելու գումար մնացել է ընդամենը 4 մլն դրամ, որն էլ օրական (365 օր) կազմում է 10 հազար 958 ՀՀ դրամ։ Հարց է առաջանում, թե ինչպես է ապրել Քոչարյանի 4-հոգանոց ընտանիքը այդ չնչին գումարով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031