Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է թույլ տալ, որ Արցախի հայության իրավունքների ու վերադարձի հարցը մոռացվի. «Փաստ»

Հոկտեմբեր 26,2023 10:44

Տարակուսանքի տեղիք է տալիս այն իրողությունը, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն է Բաքվում հանդիպում անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի համայնք» արհեստածին կազմակերպության ներկայացուցիչների հետ ու կարևորում բոլոր փախստականների, այդ թվում՝ Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը: Անկասկած է, որ Բաքուն այս թեման ավելի մեծ ճնշումով կխաղարկի Հայաստանի հետ բանակցություններում ու իր հավակնությունները միջազգային հանրության առաջ կփորձի լեգիտիմացնել՝ ներկայացնելով, թե դրանով ապահովում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների իրավունքների վերականգնումը։ Իսկ դրան նպաստում է նաև Հայաստանի իշխանությունների անգործությունը։

Վերջին շրջանում տարբեր պաշտոնյաներ եկան ՀՀ, նրանցից մեկը Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպե՞ց։ Արցախի հայաթափումից մինչ օրս որևէ նման հանդիպում տեղի չի ունեցել։ Չնայած զարմանալու ոչինչ չկա, մեր երկրի ղեկավարության ներկայացուցիչներն իրենք անգամ չեն հանդիպում Արցախի նախագահի, պատգամավորների հետ, իսկ ժամանակ կար, որ Փաշինյանը մեծ աղմուկով Ստեփանակերտում ԱԽ նիստ էր անցկացնում։ Չպետք է թույլ տալ, որ Արցախի հայության իրավունքների ու վերադարձի հարցը մոռացվի։ Այս թեմաները պետք է անընդհատ առաջ քաշվեն Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցի հետ մեկտեղ։ Դեռ ավելին, ՀՀ-ում պետք է արդեն իսկ ձևավորված լինեին կազմակերպություններ՝ կազմված այն հայերից, ովքեր 1988 թվականից սկսած բռնագաղթի են ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Նրանք ևս կարող են իրենց իրավունքների վերականգնման մասին բարձրաձայնել ու այդ թեմայով հանդիպումներ անցկացնել տարբեր արտերկրյա պաշտոնյաների հետ։

Փաշինյանը ևս իր հարցազրույցների ընթացքում նշել է, թե հեռացած հայերն էլ կարող են վերադարձի պահանջ դնել, սակայն կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ։ Ու ՀՀ իշխանություններն իրենց անգործությունը արդարացնում են նրանով, թե կենտրոնացել են ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման վրա, բայց իրականում ոչ թե պահպանում են, այլ ժամանակ առ ժամանակ զիջում։ Միևնույնն է, եթե հակառակորդը մտադրություն ունի ագրեսիայի դիմելու, կդիմի, սակայն երբ հակազդեցության չհանդիպի, ապա այդ դեպքում ավելի ագրեսիվ պահվածք կդրսևորի։ Ու մի օր էլ կարող ենք ականատես լինել, որ բանակցային հաղորդագրություններում ավելացել է ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031