Տիրանայում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականի կազմում մեդալ նվաճեց միայն 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, որը եզրափակիչ գոտեմարտում պարտվեց Նաչին Մոնգուշին ու արժանացավ արծաթե մեդալի։
Մրցանակային տեղի հավակնում էին նաեւ 79 կգ քաշային Մենուա Յարիբեկյանն ու 97 կգ՝ Սերգեյ Սարգսյանը, սակայն նրանք վճռորոշ գոտեմարտը տանուլ տվեցին ու անմասն մնացին մեդալից։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ