Մի բնակավայրում ապրողին ամենևին չի հուզում, թե մյուս բնակավայրում ինչ վիճակ է: Ու սա, նկատենք, այն դեպքում, երբ անծայրածիր մի երկրում չենք ապրում, այլ այնքան փոքր ու փոքրացած երկրում, որ եթե նույն Աշոցքում մեկը մի քիչ ուժեղ փռշտա, Մեղրուց, լավ, Կապանից կարող են ասել՝ «առողջություն»:
Վտանգի զգացողությունն այն է, որ երբ թշնամին Սև լիճն էր օկուպացնում, հանրային ընկալումն այն չէր, որ դա նույնն է, թե թշնամին, օրինակ՝ Երևանյան լճի մի ափը գրավի: Ու ոչ միայն հանրային ընկալումը, այսպես կոչված իշխանությունն ընդհանրապես մտածում ու ասում էր՝ բա մեզ պե՞տք է այդ սարի վրա դիրք ունենանք, եթե այդ սարը տարվա 8-9 ամիսը ձյան տակ է:
Եթե մտածում եք, թե Երևանը Սյունիքից հեռու է… Մի՛ մտածեք: Հեռու չի: Շատ ավելի մոտիկ է, քան որևէ մեկը կարծում է:
Եթե կարծում եք, թե Արցախը «բարեհաջող» հանձնելուց հետո վտանգը վերացել է կամ նվազել, ու, եթե նման «մտքեր» ունենալով՝ Նիկոլի կաբինետի անդամ չեք, ապա չարաչար սխալվում եք:
Կարդացեք նաև
Վտանգը բազմապատկվել է, վտանգը տասնապատկվել է: Որովհետև Արցախը ոչ թե Հայաստանի բեռն էր, այլ Հայաստանի վահա՛նը, որ այդպես էլ չհասկացաք շատերդ: Որ վահանը բռնելը բեռ համարեցիք ու հիմա շվարած «ուրիշ մեղավոր» եք փնտրում ու գտնում: Վտանգը արդեն մեր տներին է հասել: Տեսնես կզարթնե՞ք: Դեռ Հայրենիքի զգացողությունը՝ մի կողմ: Գոնե ինքնապահպանման բնազդը կարթնանա՞…
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՐՏԱԿ ՃԱՂԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում