Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Միրզոյան․ «Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99.9 տոկոսը, ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր՝ հատուկ կոդով»․ «168 ժամ»

Հոկտեմբեր 26,2023 08:30

Արցախի 12.5 հազար քառակուսի կիլոմետր տարածքն ամբողջությամբ Արցախին հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր այդ քայլի հետևանքով Հայաստան բռնի տեղահանված 120 հազար արցախցիների համար առաջարկում է սահմանել «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»։

Առաջարկի մասին Փաշինյանը տեղեկացրեց Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ մանրամասնելով. «Կառավարությունը նման քայլի է գնում՝ արձանագրելու ԼՂ քաղաքացիների «փախստական լինելու հանգամանքը, որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն»։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին նաև արեց 2-րդ առաջարկը՝ նշելով՝ ժամանակավոր պաշտպանության» ստացումից հետո նրանք կկարողանան նաև ՀՀ քաղաքացիություն ստանալ: «Նրանք արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն՝ դիմելու պարագայում, որովհետև կարող է լինեն մարդիկ, որ չեն ուզում, և որից հետո թոշակավորման և մնացած այլ հարցերը շատ արագ կլուծվեն»,- ասաց Փաշինյանը:

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը, խոսելով Փաշինյանի արած այս առաջարկի մասին, նշեց.

«Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99.9 տոկոսը, ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր՝ հատուկ կոդով, որի վերջին էջում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը տեր է կանգնում այդ քաղաքացուն։ Փաշինյանը նախ պետք է իրավական առումով հասկանա, թե ի՞նչ է առաջարկում։ Իմ կարծիքով՝ հրապարակային նման հայտարարություն անելով՝ Փաշինյանը ցանկանում է արցախցու հավաքական կերպարը տրոհել։ Դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, արցախցին հրաժարվում է իր իրավունքներից, չի պահանջում այլևս վերադառնալ Արցախ, և Արցախի հարցը դառնում է սոսկ տարածքային հարց, մինչդեռ Արցախի հարցը երբեք էլ տարածքային խնդիր չի եղել»,- ասաց Միրզոյանը՝ Փաշինյանի առաջարկը համարելով խնդրահարույց։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031