2022 թվականին Պեմզաշենում մոր եւ երկու անչափահաս երեխաների սպանության համար մեղադրվող Վրույր Բարսեղյանն առաջադրված մեղադրանքն ընդունում է մասնակի:
«Այսքանը կարող եմ ասել, ավելին այս պահին ասելը սխալ է »,- Aravot.am-ին ասաց Բարսեղյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ու Բարսեղյանի պաշտպանը դեռ չի հասցրել ծանոթանալ վարույթի նյութերին: Նրա խոսքով, նյութերը ծավալուն են ու նոր-նոր է ծանոթանում է դրանց:
Անդրադառնալով այս գործով անցնող իր պաշտպանյալի եւ մյուս մեղադրյալի առերեսումների չիրականացմանը՝ փաստաբանն ասաց, որ նախաքննության սկզբում առերեսումներ եղել են, բայց այդ փուլում Բարսեղյանի պաշտպանն ինքը չի եղել եւ չգիտի՝ ինչ են առերեսվել:
Վարույթի նյութերին դեռ չի հասցրել ծանոթանալ նաեւ տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ այս փուլում մեկնաբանելը սխալ է ու կարծիք հայտնեց, որ դեպքի մանրամասները Քննչական կոմիտեի կողմից հրապարակելը սխալ է, քանի որ մեղադրյալները կսկսեն հերքելու գործընթացը: Ըստ նրա՝ պետք էր սպասել դատաքննությանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այս վարույթով անցնող մյուս մեղադրյալը՝ Արկադի Բարսեղյանը ընդհանրապես չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ