Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հրապարակումներին, որ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Ադրբեջանը հերթական առաջարկներն է ներկայացրել հայկական կողմին։
«Այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի հերթական առաջարկներն է փոխանցել, դա նոր չէ։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ է մամուլում դա նորից շրջանառվում։ Արդեն որոշակի ժամանակ է մենք ստացել ենք, եւ հիմա մեր հերթն է՝ հերթական պատասխանը տալու։
Պետք է ասեմ նաեւ, որ եթե ստանանք Ադրբեջանի ղեկավարի համաձայնությունը, այսինքն՝ հաստատումն առաջիկա հանդիպումների մասին, երկու երկրների ղեկավարների հանդիպումն անշուշտ էլի մի քայլ պետք է, որ մեզ բերի դեպի խաղաղություն։ Եվ նաեւ խաղաղության պայմանագրի զուտ տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել»,- ասաց Միրզոյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ