«Մեր ժամանումից հետո միջադեպերի թիվը նվազել է, մարդիկ չեն լքում իրենց տները. Մենք մեծացրել ենք միջազգային ուշադրությունը հակամարտության նկատմամբ, բայց մենք ազատ չենք ասելու, թե ով է սկսել միջադեպը՝ անաչառություն ապահովելու համար։ Մեր առաքելությունը ծառայում է որպես կանխարգելիչ գործոն: Մարդիկ իրենց ավելի պաշտպանված են զգում։ Մեզ համար կարևոր է շփվել խաղաղ բնակչության հետ և հասկանալ նրանց տրամադրությունները։ Բայց լուրջ հակամարտության դեպքում մենք պետք է լքենք մարտական գոտին»,- այսօր «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը:
Բանախոսը հատուկ հիշեցրեց, որ առաքելությունը քաղաքացիական բնույթ ունի, ուստի ակնկալիքները պետք է դրան համապատասխան լինեն։
Մարկուս Ռիտերը վստահեցնում է՝ ՀՀ-Ադրբեջան սահմանային հատվածներում առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. «Դա է նպատակը: Իրավիճակը կայուն է, ամրացման աշխատանքներ են իրականացվում»:
Մարկուս Ռիտերը նաեւ վստահեցնում է՝ առաքելությունը գաղտնի գործողություններ չի իրականացնում։ Ի դեպ, առաքելության անդամները օրական մինչև 7 պարեկություն են իրականացվում. ընդհանուր առմամբ դրանք եղել են մոտ 1000-ը։
Կարդացեք նաև
Հայաստանում ռուս սահմանապահների առկայությանը, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության համար որոշակի բարդություններ է ստեղծում միայն Կապանի օդանավակայանին հարող տարածք այցելելիս. «Այնտեղ գնացինք Հայաստանի անվտանգության ուժերի ուղեկցությամբ։ Մոնիտորինգի մասին մենք երրորդ կողմին չենք հարցնում, միայն Հայաստանին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ