Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մելանի Ժոլին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ