Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր

Հոկտեմբեր 25,2023 19:11

«Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, այլ միայն ԵՄ կենտրոնակայանին». այս մասին այսօր «ԱՊՐԻ Արմենիա»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերը։

Նա մանրամասնեց՝ իրենց գործունեության մասին տեղեկացնում են Բաքվին թյուրիմացություններից խուսափելու համար։

Հարցը՝ արդյոք ԱՄՆ-ը կարող է միանալ առաքելությանը, Մարկուս Ռիտերը հորդորեց ուղղել ԱՄՆ-ին: Իսկ Բրյուսելին հորդորեց ուղղել հարցը, թե անցած տարի, սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, երբ Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի վրա, իրենց զեկույցում ի՞նչ դիրքորոշում են ներկայացրել առաքելության անդամները:

Հիշեցնենք, առաքելությունը ներառում է 103 մարդ:

«Մեր խնդիրն է դառնալ ԵՄ-ի աչքն ու ականջը տարածաշրջանում»,- ասաց Ռիտերը՝ մանրամասնելով, որ դիտորդների թվում զինվորականներ չկան, կան նախկին ոստիկաններ ու նախկին սահմանապահներ։

«ԵՄ 27 երկրներից առաքելության կազմում ընդգրկված են 24 երկրների ներկայացուցիչներ։ Հուսով ենք մյուսները կմիանան, թափուր աշխատատեղեր կան։ Առաքելությունը, հիմնվելով գործող պայմանավորվածությունների վրա, կգործի մինչև 2025 թվականի դեկտեմբեր»,- ասաց առաքելության ղեկավարը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031