Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Եվրոպայի եւ Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հարավային Եվրոպայի եւ Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքին:
Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդումը:
Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ ընդգծել կայունության ու խաղաղության անհապաղ հաստատման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ