«Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է օգնել արցախահայերին։ Արցախում ծնված երեխաների ընտանիքներին աջակցելուց բացի, հիմնադրամը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ կանգնելով այն ընտանիքների կողքին, որոնք այս դժվարին ժամանակահատվածում փորձում են հաղթահարել հայրենիքի կորուստը, ունեն սոցիալական լրջագույն խնդիրներ։
Արցախի կորուստն ու մեր հայրենակիցների հոգեբանական վիճակը հիմնադրամի ղեկավար Աննա Աստվածատուրյան Թերքոթին վերադարձրեց հայրենիք։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելը, դժվարին պահերին նրանց կողքին կանգնելը Թերքոթն իր պարտքն ու կարևոր առաքելություն է համարում։
«Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներն օրերս Աննա Թերքոթի գլխավորությամբ այցելել են Երևանում, Սիսիանում, Մասիսում, Խաչփառում և Բերդիկում ժամանակավոր բնակություն հաստատած Արցախից բռնի տեղահանված ընտանիքների, լսել նրանց խնդիրները, գնահատել կարիքները։
Կարդացեք նաև
«Արցախից բռնի տեղահանված 500 ընտանիքի տրամադրել ենք կենցաղային և հիգիենայի պարագաներ՝ տարբեր չափերի 700 տակդիր, ինչպես նաև 200 փաթեթ մանկական սնունդ։ Բացի այդ, մենք ևս 1000 ընտանիքի հատկացրել ենք նաև խոհանոցային տեխնիկա, սպասք, մանկական և մեծահասակների համար հագուստ։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 2500 ընտանիք ստացել է աջակցություն։ Իհարկե, սրանք առաջնային կարիքների համար են, բայց մեր հայրենակիցներին նախևառաջ պետք է սեր և ուշադրություն, որն այսօր ավելի քան երբևէ կենսական է»,- ասաց Աննա Աստվածատուրյանը ընդգծելով, որ հիմնադրամը շարունակելու է անել հնարավորը, որ յուրաքանչյուր արցախցի Հայաստանում իրեն լիարժեք զգա, չկորցնի ապագայի նկատմամբ հավատը։
Հոկտեմբերի 15-ին Common Ground Books & Spirits գրական սրճարանում ամերիկահայ գրող, բարերար Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ կազմակերպված էր հանդիպում «Ինչպե՞ս օգնել բռնի տեղահանվածներին» թեմայով։ Նա ներկայացրեց բռնի տեղահանման տրավմաները հաղթահարելու ուղիները, ինչպես պետք է աջակցել հայրենակիցներին և ինչու պետք է նրբանկատ լինել նրանց հետ շփումների ժամանակ։
«Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է նաև «Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը, որը մեկնարկել է 2022 թվականին՝ նպատակ ունենալով արժևորել պատմական հողի վրա ընտանիք կազմելու և երեխաների ապագան այնտեղ կերտելու դերն ու կարևորությունը: Հիմնադրամն Արցախում ծնված երեխաների ընտանիքներին տրամադրել է նվեր-տուփեր։ Ծրագրի մեկնարկից ի վեր մեկ տարում 2500 նվեր-տուփ է հատկացվել, որից 1290-ը շրջափակման ընթացքում։ Այս աջակցությունից շարունակում են օգտվել են նաև օգոստոսին և սեպտեմբերին Արցախում և Հայաստանում փոքրիկներ լույս աշխարհ բերած արցախցի բռնի տեղահանված մայրերը։ Ծրագրի շահառու է դարձել 200 ընտանիք և ստացել նվեր-տուփ։ Հիմնադրամից տեղեկացնում են, որ «Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։
Աննա Աստվածատուրյան Թերքոթը ցանկանում է, որ Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր ընտանիք գիտակցի, որ կյանքը շարունակվում է և այդ ընտանիքներում ծնված բոլոր երեխաները պետք է ապրեն արժանապատիվ պայմաններում, ունենան անհոգ և լուսավոր մանկություն։
«Մինչև նվեր-փաթեթներ տրամադրելը մենք ստուգել ենք փաստաթղթերը և հետագա խնդիրներից խուսափելու համար համեմատել մեր ունեցած տվյալների հետ։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնում են նախաձեռնությունը հաջողության հասնել։ Որոշեցինք շարունակել այս ծրագիրը, քանի որ Արցախից տեղափոխված մեր քույրերն ու եղբայրներն այս պահին ծանր օրեր են ապրում, հասկանում ենք նաև, որ հատկապես նորածին ունեցող ընտանիքներն ունեն այդ աջակցության կարիքը։ Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր դոնոր նվիրաբերություն կատարի այն զգացումով, որ տուփն իր սեփական ընտանիքի նոր անդամի համար է»- նշում է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը:
Նվեր-տուփերում ներառված է նաև հայկական արտադրանք: Յուրաքանչյուր տուփ ներառում է գիշերանոց, քնապարկ, սրբիչներ, վերմակ, խնամքի հիմնական պարագաներ (անձեռոցիկներ, մանկական շամպուն, ջերմաչափ և ծծակ), ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաներ, ինչպես նաև մանկական գրքեր և փայտե անիվներով խաղալիքներ:
Նախաձեռնության գործընկերներն են՝ «Lalunz ՍՊԸ», «Play Artsakh», «Theopharma Imports ՍՊԸ» կազմակերպությունները:
«Սեր Արցախ»-ի մասին ավելին իմանալու կամ տուփ հովանավորելու համար այցելեք https://astvatsaturian.org/ser-artsahk-baby-box-initiative/
Գործընկեր դառնալու և «Սեր Արցախ» ծրագրում ներդրում կատարելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected] հասցեով:
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում.
https://www.instagram.com/astvatsaturian.foundation
https://www.facebook.com/Astvatsaturian?mibextid=LQQJ4d
Աննա Աստվածատուրյանը Թերքոթը ամերիկաաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահն է: Աննան նաև «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գրքի հեղինակն է` հիմնված 11 տարեկանում գրված իր օրագրի վրա, որում նա ներկայացնում է Բաքվում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմությունը: 2013 թվականին նա Մենում հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Դրանից ի վեր Աննա Աստվածատուրյանը Հայաստանում և Արցախում իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: 2020թ. հիմնել է «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը: Հիմադրամի խոշոր նախագծերից է 44-օրյա պատերազմից հետո իրականացված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը:
Մամուլի հաղորդագրություն