ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին
🗣️ԵՄ առաքելությունն ամբողջությամբ քաղաքացիական է։ Այն ունի 3 շերտ՝
1.Պարեկություն Ադրբեջանի և Նախիջևանի հետ սահմաններին
2.Ամենախոցելի շրջանների մարկանց հետ աշխատանք
Կարդացեք նաև
3.Փոխվստահությանը միտված աշխատանք
🔹Առաջին շերտի պարագայում մեր այցերը հիմնականում ուղեկցվում են հայկական զինվորականության կողմից և նախօրոք համաձայնեցվում են Ադրբեջանի հետ։
🔹Զեկույցները գնում են Բրյուսել, չեն տրամադրվում Հայաստանի կամ Ադրբեջանի կառավարություններին։
🔹Մեր գալուց ի վեր Ադրբեջանի կողմից սահմանային առաջխաղացում չի եղել։ Մենք տեսնում ենք ստատիկ սահման և այդ մասին էլ գրում ենք զեկույցում։
🔹Երբեմն մենք Հայաստանի կառավարության խնդրանքով գնում ենք շրջաններ, որտեղ վտանգ կա, որ ինչ-որ բան կպատահի։ Օրինակ՝ 1994-ից հետո առաջին ինքնաթիռի թռիչքից առաջ մեզ խնդրել էին գնալ Կապան։ Մենք մեկ ժամ շուտ ժամանեցինք, և ոչինչ չպատահեց։
🔹Ադրբեջանին տեղեկացնում ենք այցերից առաջ, քանի որ մենք եկել էինք՝ չիմանալով երկիրը, չիմանալով երկու կողմերի արձագանքը, և այդ պատճառով կարիք ունեինք հայկական կողմի կողմից ուղեկցության և ադրբեջանական կողմին այցերից առաջ տեղյակ պահելու։ Նաև ես ունեմ պարտականություն ապահովելի առաքելության անդամների անվտանգությունը։
🔹Կապանի հարավ մտնելու համար ռուսական անցակետով անցնելու կարիք լինում է, բայց բանակցությունները հայկական կողմի պարտականությունն են, մենք երրորդ կողմերի հետ չենք համաձայնեցնում մեր գործողությունները։
🔹Օգտվում ենք հեռադիտակներից և տեսախցիկներից, այլ սարքավորումներ չունենք։
🔹Ինչպես նշեցի, առաքելությունը քաղաքացիական է, և էսկալացիայի դեպքում այն միջամտության լծակներ չունի։