Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը, Հիքմեթ Հաջիև

Հոկտեմբեր 25,2023 16:48

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են Հայաստանի հետ հնարավոր նոր հակամարտության մասին պնդումները, գրում է Politico պարբերականը, մեջբերելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունն այն մասին, որ Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագիրը ստորագրելու իրական հնարավորություն ունեն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, Politico-ի հետ զրույցում ասել է, որ իր երկիրը մտադիր չէ հարձակվել Սյունիքի վրա։ «Նախագիծը կորցրել է իր գրավչությունը, մենք կարող են այն կյանքի կոչել Իրանի հետ»,-ընդգծել է նրա։

Հաջիևի խոսքով՝ օրակարգը վերաբերում էր երկկողմանի ներգրավվածության շրջանակներում տրանսպորտային հանգույցի և կապի հաստատմանը։ «Եթե այդպես է, այո, բայց եթե ոչ, ապա լավ: Այն դեռ սեղանին է, բայց հայկական կողմը պետք է ցույց տա, որ իրոք հետաքրքրված է դրանով»,-հավելել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031